Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
«Հասկանալի է, որ այս հարցում գյուղատնտեսության, բնապահանության խնդիրները շաղկապված են: Մի կողմից կա Սևանա լճի էկոհամարգի պահպանման խնդիր, մյուս կողմից ցանքատարածքների ոռոգման անհրաժեշտություն»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով տեղի են ունենում ջրի կորուստներ և որպեսզի կորուստները նվազեցվեն, համակարգերի վերանորոգման համար կառավարությունն ամեն տարի գումար է տրամադրում:
«Չնայած հատկացումներին՝ վերահսկիչ պալատի 2015 թվականի ոլորտին վերաբերող ընթացիկ հաշվետվության համաձայն, ջրի կուրուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, նաև աճել է: Նաև այստեղ ասվեց, որ 54-55 տոկոս ջրի կորուստ է լինում: Եթե դա իրոք այդպես է, ապա մեղավոր անձիք պետք է պատասխանատվության ենթարկվեն ոռոգման համակարգերի վերանորոգան համար հատկացված գումարների վատնման համար: Եթե հիմա հաշվարկենք Սևանա լճի 270 միլիոն խ/մ ջրառը, ապա ի՞նչ՝ 121- 148 միլիոն խ/մ ջուր կորելո՞ւ է:
Իրականում դժվար է պատկերացել, որ այդ քանակությամբ ջուր կարող է կորել կամ գոլորշիանալ: Մենք կարծում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր: Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, մինչդեռ օրինագծում նշված է, որ կոռուպցիոն ռիսկեր նախագիծը չի պարունակում»,- ասաց Լ. Նազարյանը:
Նա իր ելույթի վերջում պատգամավորը նշեց. «Վերջին դիտարկումս վերաբերում է նախագծի հարակից զեկուցող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափից մի քիչ հեռու, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին:
Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր: Հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում: Մարդիկ չեն դադարում խոսել, որ ջրառի նպատակը մնում է ափամերձ տարածքներում անօրինական շինությունների պահպանումը: Իրավունք ունեն այդպես մտածելու: Այս նախագիծը կոռուպցիայի, հանրային ռեսուրսի վատնման և անպատասխանատու կառավարման ևս մեկ օրինակ է, հետևանք»:
Իր ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյաննարձագանեց. «Անդրադառնամ Շորժայում իմ ունեցած շինության վերաբերյալ մտքին, որը բնութագրվեց որպես առանձնատուն: Այն հիմնականում իրենից ներկայացում է մետաղական, թեթև կոնստրուկցիա տեղափոխման հնարավորությամբ, որին լճի բարձրացման վտանգ չի սպառնում: Լինելով ոչ հիմնական կառույց՝ անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել ցանկացած նիշի»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին, ապա 130 հազար գյուղացի կմնա առանց ջրի. Շարմազանով
- Որոշման չընդունումը կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների, քան ընդունումը. Արման Սաղաթելյան
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Հաշվարկ չի արվում՝ մարդն ինչքան ջուր է ստանում ոռոգման համար, ինչքան պետք է մուծի. Ս. Միքայելյան
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
- Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը նախատեսում են պետական աջակցություն ցուցաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին