Կոնվերս Բանկը համագործակցում է Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հետ
Մեկշաբաթյա ամառային ճամբար Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ համաշխարհային տեխնոլոգիական նորություններին, ռոբոտաշինության, անիմացիոն ֆիլմերի ու կայքերի ստեղծման նրբություններին ծանոթանալու հնարավորությամբ:
Կոնվերս Բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից Վիկտորիա Ավագյանի և Ռոբերտ Ղուլիջանյանի՝ Թումոյի ճամբարին մասնակցելու երազանքը իրականություն է դարձել Բանկի աջակցությամբ: Երեխաների ընտրությունը կատարվել էր՝ ելնելով նրանց՝ ճամբարին մասնակցությունից ակնկալվող արդյունքների հիմնավորումներից: Դպրոցականները նշել էին, թե Կողբ գյուղի միջնակարգ դպրոցում գործող Արմաթ խմբակ են հաճախում, իսկ Թումո-յի ամառային ճամբարին մասնակցությունը հնարավորություն կտա խորացնել տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները, ինչը հետագայում կարող են ոչ միայն փոխանցել համագյուղացի երեխաներին , այլև օգտագործել կյանքում՝ անկախ, թե ինչ մասնագիտություն կընտրեն հետագայում:
Կոնվերս Բանկը մշտապես աջակցում է դպրոցականներին և երիտասարդությանը՝ մասնակցելով նոր սերնդի կրթմանը, ստեղծելով նրանց ուսման համար նպաստավոր միջավայր, ինչպես նաև գործարկելով քարտային, վարկավորման տարբեր ակցիաներ: Բանկից վստահեցնում են, որ միջազգային չափանիշներին, տնտեսության զարգացման միտումներին համահունչ կրթություն ստացած , աշխատանքի շուկայում մրցունակ երիտասարդներն են կերտելու մեր ապագան:
«Այս առումով Կոնվերս Բանկը համագործակցել և համագործակցում է այնպիսի կրթօջախների, ուսումնական հաստատությունների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան Համալսարանը, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը, Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը և այլն», - ասաել են Բանկից՝ հավելելով, որ սա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկի համագործակցության սկիզբն է, որը երկարաժամկետ ու արդյունավետ գործակցության հիմք կարող է դառնալ:
Աղբյուրը նշում է, որ այս տարի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ թվով հինգերորդ ամառային ճամբարին մասնակցել է ավելի քան 100 երեխա՝ 10 բնակավայրից:
Լուսանկարները` Թումո կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
- Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար
- Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել
- Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
- Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան