Հրդեհ Գուրգեն Մահարու փողոցում. դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տեղեկության՝ այրվում է 300 քմ տարածք:
Դեպքի վայրում է գտնվում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: