Գոգենի կտավը կորցրել է աշխարհում ամենաթանկի կարգավիճակը
Պոլ Գոգենի «Հարսանիքը երբ է» կտավը կորցրել է աշխարհի ամենաթնակ նկարի տիտղոսը, -գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
2015 թվականին հաղորդվել է, որ կտավը գնվել էր Qatar Museums քաթարական պետական կազմակերպության կողմից։ Այ ժամանակ հաստատվել էր, որ նկարի համար վճարել էին 300 մլն դոլար։ Դրա նախորդ սեփականատերը եղել է Sotheby's աճուրդի տան աշխատակիցը։
Սակայն Լոնդոնի Բարձր դատարանում է տեղեկատվություն է հրապարակվել, համաձայն որի գործարքի գումարը կազմել է 210 մլն դոլար, այսինքն` այն 90 մլն-ով էժան է և այլևս չի համարվում պատմության մեջ ամենաթանկը։
Արդյունքում պատմության մեջ ամենաթանկը դարձել է Վիլեմ դե Կունինգի «Interchange» կտավը , որի համար 2016-ին վճարել են 300 մլն դոլար։