Հաշվարկ չի արվում՝ մարդն ինչքան ջուր է ստանում ոռոգման համար, ինչքան պետք է մուծի. Ս. Միքայելյան
«Հայաստանի ողջ տարածքով ոռոգելի հողատարածքները կազմում են 200 հազար հեկտար, փաստացի ոռոգվում է կեսը: Որքան շահառու հնարավորություն չունի օգտվել ոռոգման ցանցերից, կճշտեմ, գրավոր կներկայացնենք»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի հարցերին:
Պատգամավորը խնդիր բարձրացրեց, որ բնակչության հիմնական խնդիրը գումարների գանձումն է, որովհետև «ճշգրիտ հաշվարկ չի արվում՝ մարդն ինչքան ջուր է ստանում ոռոգման համար, ինչքան պետք է մուծի», այնուհետև հարցրեց՝ ի՞նչ քայլեր են արում կարգավորելու այս խնդիրները:
Արսեն Հարությունյանը նշեց, որ 2017թ. ջրի հաշվառման համար մի շարք մեխանիզմներ են օգտագործում, անցել ենք ամբողջությամբ բանկային համակարգի, հողօգտագործողներն այսօր անկախ նրանց, թե որ տարածքում են, կարող են բաժանորդային բազայի միջոցով վճարում իրականացնել:
«Հաշվարկներն իրականացման հետ կապված իրականում խնդիր ունենք: Գերնպատակն այն է, որ բոլոր հողօգտագործողներն ունենան հաշվառման սարքեր: Այսօր ոչ բոլորի մոտ են տեղադրված հաշվառման սարքեր, հաշվարկներն իրականացվում են գյուղատնտեսության նախարարության կողմից թողարկված ձեռնարկի համաձայն՝ ըստ տարածաշրջանի, մշակաբույսի, հողի»,- ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ոռոգման համակարգում կորստի գումարայինը շուրջ 55 տոկոս է կազմում. Ա. Հարությունյան
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան