Արցախում սպաների համար կառուցվող շենքերը կունենան ապաստարաններ
Մարտունիում վերջերս շահագործման հանձնված թաղամասի հարևանությամբ կառուցվում է նոր թաղամաս՝ նույն նախագծով:
Արցախի քաղաքաշինության նախարարությունից մանրամասնում են, որ նոր թաղամասը կունենա 4 քառահարկ շենք: Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը:
Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանքիներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին: Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան