Պատգամավորներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում. «Հրապարակ»
Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։ Օրակարգում 9 հարց է ընդգրկված. Սևանից ջրառի վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումից բացի, կքննարկվի 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդումը և այլն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Իսկ երեկվա արտահերթին օդիոզներից շատերը ներկայացել էին արձակուրդային տրամադրությամբ՝ մեկ գրանցվելիս դահլիճ ոտք դրեցին, մեկ վերջում՝ քվեարկելիս։ Ի դեպ, երկու գեներալները ներկա չէին երեկվա արտահերթին, որոշ տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում է, իսկ Սեյրան Սարոյանը նախօրեին մեկնել է Մոսկվա՝ ոտքերի հերթական հետազոտության»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա