«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է «Սանտա Կոլոմային» (Անդորրա):
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: 28-րդ րոպեին հաշիվը բացել է «Ալաշկերտ»-ի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: 63-րդին տանտերերը, Իլդեֆոնս Լիմայի դիպուկ հարվածից հետո, կարողացել են հավասարեցնել հաշիվը:
Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում հաղթել էր «Ալաշկերտ»-ը (1:0) և երկու հանդիպումների արդյունքում Հայաստանի չեմպիոնը անցավ հաջորդ շրջան:
Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ի մրցակիցը Բելառուսի ԲԱՏԷ-ն է: Այս զույգի խաղերը կկայանան հուլիսի 11-ին և 18-ին: