Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը
«Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ»,-այս մասին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Իրանցիները նշել են, որ իրենց նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական կողմը պատրաստ է Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել
- Խոշորամասշտաբ գյուղտեխնիկայի կայան ստեղծելու համար միջոցներ չեն գտնվել. Իգնատի Առաքելյան
- «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին
- Նախարարն առաջարկել է բելառուս արտադրողներին մասնակից դառնալ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրին
- Գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ են ընդունվում. ԳՆ
- Մեկնարկել է Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հայտերի ընդունման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան