ՀՀ Սահմանադրության օրն է
Հայաստանում հուլիսի 5-ին նշում են երկրի մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության օրը:
1995թ.հենց այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ
- Վաղվա տոնական քայլերթի հետ կապված որոշ փողոցներ կփակվեն