Անդրեասյան եղբայրների նախկին կինոընկերությունը կհայտարարի սնանկության մասին
2010 թվականին Սարիկ և Ղևոնդ Անդրեասյան եղբայրների հիմնած Enjoy Movies կինոընկերությունը մտադիր է սնանկացման մասին հայտարարություն ներկայացնել Մոսկվայի Արբիտրաժային դատարան: rusarminfo.ru կայքը գրում է, որ ընկերության սնանկացման մասին տեղեկությունը մեկնաբանել է Սարիկ Անդրեասյանը՝ հաղորդելով, որ արդեն մի քանի ամիս կապ չունի ընկերության հետ:
Այս տարվա մայիսին Անդրեասյան եղբայրները հայտնել էին ընկերությունից հեռանալու և իրենց սեփական ընկերությունը զարգացնելու մասին:
Նախկին ընկերության հետ պայմանագրային պարտավորություններն ավարտվել են փետրվարի 1-ից: Սարիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում Enjoy Movies-ին մաղթել է դուրս գալ այս իրավիճակից ու շարունակել նվաճել կինոօլիմպը:
Enjoy Movies-ը հայտնի է «Հղին», «Մայրիկներ», «Չեմպիոնները», «Մաֆիա. Գոյատևման խաղ», «Երկրաշարժ» և «Պաշտպանները» ֆիլմերով: