Իսպանիայում երիտասարդ մայրը մահացել է նիհարելու համար դեղամիջոցից
24-ամյա իսպանուհի Լուսերո Կամպոսը մեկ տարի երկու ամիս առաջ երեխա է ունեցել: Նա ցանկացել է մի քանի կիլոգրամ նիհարել, որոշել է հատուկ դեղամիջոց՝ Avitia Corbax օգտագործել: life.ru կայքը, հղում անելով El Universal-ին, գրում է, որ հուլիսի 1-ին աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել շնչառության հետ կապված խնդրով: Ավելի ուշ նա կոմայի մեջ է ընկել և մահացել: Բժիշկները պարզել են, որ առողջական խնդիրն առաջացել է նիհարելու համար ընդունած դեղամիջոցի պատճառով (իսպանացին մեկ ամիս ընդունել է այն): Նա դեղամիջոցն ընդունել է առանց բժշկի հետ խորհրդակցելու՝ վստահ լինելով, որ այն բնական բաղադրություն ունի:
El Universal տվյալների համաձայն, Avitia Corbax –ը պարունակում է արգելված բաղադրիչներ: Նշվում է, որ դրա կանոնավոր ընդունումը հանգեցնում է շատ ինտենսիվ քրտնարտադրության, նաև ուժեղ գլխացավերի, ուշագնացության, սրտխառնոցի պատճառ է դառնում: