Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
Հալեպ են վերադառնում ավանդական արհեստներով զբաղվող սիրիացի վարպետները՝ վերածնելով պատերազմի հետևանքով անհետացման վտանգի տակ հայտնված հազարամյա ավանդույթները,- այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն։
«Հատուկ և չկրկնվող իմաստով իմ սափորների կամ հսկայական պղնձե ափսեների նախշերը մեր ավանդույթների խորհրդանիշն են, որոնք արմատներով գնում են մինչև հնագույն ասորական քաղաքակրթություն», - լրագրողների հետ զրույցում պատնել է նախնիների գործը ժառանգած, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիթեղագործ Աբդուլ Վահաբ Հաբաժը:
Նա պատմել է, որ մինչ Հալեպում ռազմական գործողությունները մի քանի տասնյակ նման արհեստանոց է եղել, սակայն երբ զինյալները ռմբակոծությունները սկսել են ավելի հաճախ ավերել իրենց արհեստանոցները, իրենք լքել են քաղաքը:
Աղբյուրը գրում է, որ այս ամռանը լավագույն արտադրանքի սիրահարներին և զբոսաշրջիկներին կարող է ներկայանալ միայն մեկ արհեստանոց՝ Աբդուլ Վահաբ Հաբաժինը։
Վարպետը նաև նշել է, որ ներկա պահին իր աշխատանքները, որոնց վրա ինքը հաճախ ամիսներ է ծախսում, հասանելի են ոչ միայն Սիրիայում, այլ նաև Լիբանանում, Սաուդյան Արաբիայում ու Հորդանանում:
Աբդուլ Վախաբ Հաբաժը համոզված է, որ իր ընկերներից շատերը պատրաստ են վերադառնալ Հալեպ, հատկապես, որ քաղաքի իշխանությունները ուշադիր աշխատում են արհեստագործական թաղամասի վերականգնման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Քրիստոնեական համայնքը պետք է վերականգնի Հալեպի եկեղեցիները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին