Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ, ում թիրախավորել էր ադրբեջանական բանակը:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս... երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին... Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան