Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին սահմանային լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ համանախագահները տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլի գյուղում բռնության աճի հետևանքով գրանցված կորուստների վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:
«Մինսկի խմբի համանախագահները հրատապ կերպով կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը միայն ծնում է նոր բռնություններ և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության կարգավորման համար միակ պատասխանատու և մարդասիրական ճանապարհը կողմերի համար բանակցային սեղանի շուրջ կամավոր կերպով վերադառնալն է», - ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան