Արցախի Ազգային ժողովում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման
Արցախի ՀԱնրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կոողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:
Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված Նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև թեկնածուների առաջադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
- ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի հուլիսի 5-ից
- Արցախի ժողովրդավարական կուսակցությունն Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան