Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ
Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը:
Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել վերոնշյալ երկրների ղեկավարները:
Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել.
«Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու դիկտատուրան»:
Այս ամենը զայրացրել է, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներին և թե Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել:
Այնտեղ մասնավորապես ընդգծվել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային:
Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը:
Հարակից հրապարակումներ`
- «Արտ-բողոք»՝ ընդդեմ G20 -ի
- Էլթոն Ջոնը G20-ի գագաթաժողովի պատճառով չեղարկել է Գերմանիայում կայանալիք շոուն
- Համբուրգի հազարավոր բնակիչներ բողոքում են ընդդեմ G20-ի
- Գերմանիայի ԱԳ նախարարը ճիշտ է համարել Էրդողանի ելույթների արգելքը
- Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին