Շուրջ 70 դիմորդ ցանկանում է ընդունվել Գևորգյան ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության քննությունների առաջին փուլը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս տարի աստվածաբանական համալսարան ընդունվելու հայտ է ներկայացրել շուրջ 70 դիմորդ, այդ թվում նաև՝ Սփյուռքից ու Հառիճի Թրբանճեան վարժարանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների քարոզչության և հանրային կապերի բաժնի պատասխանատու Վահան սարկավագ Սահակեանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկարցրել էր, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը պահպանում է դիմորդների թվի կայունությունը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները