Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International-ի տեղական կառույցի տնօրենը
Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է ութ հեղինակավոր իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International-ի տեղական կառույցի տնօրեն Իդիլ Էսթերին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես հայտնել են, իրավապաշտպան կազմակերպությունից, ոստիկանության ստուգայցի համար որևէ հիմք չի եղել։
«Իդիլ Էսթերը և նրա հետ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին։
Թուրքիայում նախկինի նման գործում է 2016 թվականի հուլիսի 15-ից հետո նախագահ Թայիփ Էրդողանի կողմից մտցված արտակարգ դրությա ռեժիմը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում