Մշակման փուլում է միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցության, թվային ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմամբ։
Վարչապետի խոսքերով՝ թվային օրակարգի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ ու մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը։
Հաշվի առնելով միջազգային փորձն ու առկա զարգացումները՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ:
Այդ նպատակով վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման, մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ։
«Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի ամբողջ մեր քաղաքականությունը», - նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան