ԵԱՏՄ-ին անդամակցությանը Հայաստանի և Ղազախստանի մոտեցումները նույնն են. Թիմուր Ուրզաև
Չնայած շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին և համաշխարհային տնտեսությունում եղած միտումներին՝ Հայաստանի Հանրապետության օրինակը՝ իր ապրանքաշրջանառության աճով և արտահանման ծավալներով, ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ին միանալով՝ անդամ բոլոր երկրները ճիշտ ճանապարհի վրա են. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող կլոր սեղանի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրզաևը:
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին մոտեցումներով Հայաստանի և Ղազախստանի մոտեցումները նույնն են:
Դեսպանը նկատեց, որ ԵԱՏՄ-ը բոլոր երկրների ցուցանիշները համեմատելով՝ նկատելի է, որ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ամենացածր տոկոսներն է արձանագրել:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղազախստանի միջև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությանը, Թիմուր Ուրզաևը նշեց. «Չնայած Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ոչ մեծ թվերին, նկատելի է երկնիշ աճ, ավելի կոնկրետ՝ 46 տոկոս աճ է գրանցվել»:
Դեսպանի խոսքով՝ ԵԱՏՄ-ին միացած երկրներն ունեն արտադրական նույն ավանդույթները, որոնք չենք կարող չնկատել:
«Դրա համար մեզ պետք է գնալ այդ ճանապարհով, որպեսզի ցույց տանք, որ մենք մտածված կերպով ենք ընտրել ճանապարհը և նպատակասլած կերպով լուծում ենք այն խնդիրները, որոնք դրված էին մեր ճանապարհին դեռևս 90-ականների կեսերին»,- ասաց ղազախ դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ի միացնող ներուժը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը. ՀՀ-ում Բելառուսի դեսպան
- Եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ավելի մեծ տնտեսական խնդիրներ կունենար. Սուրեն Կարայան
- ԵԱՏՄ-ում դեռ հսկայական պոտենցիալ կա, որ չի օգտագործվել. Վաչե Գաբրիելյան
- 2016-ին ՀՀ արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով. Վալովայա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին