Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին: Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:
Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը և չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու և դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին այլընտրանք չէր թողել. Ստյոպա Սաֆարյան
- Սենոր Հասրաթյան. Չանտեսենք, որ կան մարդիկ, ովքեր ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով
- Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Տ. Բալայան
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին