Սենոր Հասրաթյան. Չանտեսենք, որ կան մարդիկ, ովքեր ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերին ու դրանց հետևած արձագանքներին.
«Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը», որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ.-ի հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող, Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված բարբարոսությունները», իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում:
Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների տարբերությանը, այդուհանդերձ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես մշակված բեմագրերն ու դրանց արդյունքում ակնկալվող նպատակները նույնն էին՝ օտարերկրացիներին ներկայացնել «անսիրտ ու դաժան հայերի կատարածը»ու նաև համոզել, որ «Ալխանլվում որևէ ռազմակայան գոյություն չունի, իսկ այնտեղ ապրող անմեղ բնակիչներն անընդհատ ենթարկվում են հայերի նախահարձակ գործողություններին...»: Որ մեզ հարևան կոչվածների հորինվածքները դժվար թե համոզիչ լինեն առողջ տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց համար, անկասկած է, բայց միաժամանակ չանտեսենք, որ աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես աբշերոնյան խավիարի համով ու տեսակով...»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան