Վրաստանում վարորդական հայկական վկայականի պատճառով եկած տուգանքները կչեղարկվեն
Նինոծմինդայի բնակիչները երեկ տուգանվել են այն պատճառով, որ ավելի քան մեկ տարի է՝ մեքենա են վարում հայկական վարորդական իրավունքով:Դրա հետևանքով, Jnews-ի փոխանցմամբ, մեծ աղմուկ է բարձրացել, դրան հետևել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին նոր հրամանը, ըստ որի, այլևս տուգանքներ չեն գրվի, իսկ տուգանվածները կազատվեն տուգանքից:
Աղբյուրին այդ մասին հայտնել է Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
«Նախարարն արագ արձագանքեց: Եղավ նախարարի նոր հրամանագիր, ըստ որի ամեն ինչ մնում է հին ձևով և նույնիսկ նրանք, ում տուգանել են ազատվում են տույժերից»,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա, հրամանն արդեն ուժի մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան