Իսկանդարյան. Բաքվի գործողությունները պայմանավորված են սպասվող «Մեծ Քսանյակի» գագաթաժողովով
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, պետք է դիտարկել միջազգային մակարդակի մի քանի իրադարձությունների համատեքստում:
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները կարող են պայմանավորված լինել առաջիկայում սպասվելիք այնպիսի իրադարձություններով, ինչպես «Մեծ Քսանյակի» գագաթաժողովն է, Պուտին-Թրամփ հանդիպումը և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հնարավոր հանդիպումը:
«Կարծում եմ հիմնականում սա կապված է Պուտին-Թրամփ սպասվող հանդիպման հետ: Եվ սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն իրեն այդ կերպ է պահում: Ադրբեջանի կողմից նման քայլեր կատարվել են նաև նախկինում, օրինակ Քլինթոնի այցի ժամանակ: Առհասարակ, Ադրբեջանը միջազգային նշանակության գործընթացների շրջանակներում գերագնահատում է իր կողմից կատարվող նման սադրիչ գործողությունների նշանակությունը: Սակայն այս անգամ եղավ հայկական կողմի արձագանք՝ ընդ որում բավական կոշտ»,-նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, շփման գծում հայկական կողմի արձագանքից հետո այս պահին Ադրբեջանում բավական ակտիվ տեղեկատվական արշավ է իրականացվում:
«Որքանով այս պահին հետևում եմ, պետք է նշեմ, որ այն դուրս է գալիս սովորական տեղեկատվական արշավի շրջանակներից: Ակնհայտ է, որ փորձում են ինչ-որ կերպ լեգիտիմացնել այն քայլերը, որոնք նախկինում են կատարել կամ որոնք սպասվում են»,- հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
- Արցախի ՊՆ. Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Տ. Բալայան
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին