Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
«Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի կայունացման համար»,-այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է RT-ն:
«Համաձայն ստացած տեղեկատվության, հուլիսի 4-ի երեկոյան հակամարտ ուժերի շփման գծում զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհեր կան, այդ թվում խաղաղ բնակիչներ»,-ասել է նա:
Նա անթույլատրելի է համարել հետագա արյունահեղությունը. «Կոչ ենք անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրավիճակի կայունացման համար: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է բռնության դադարեցման ու բանակցությունների վերսկսման մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Արցախի ՊՆ. Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Տ. Բալայան
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին