Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ չեն լինի. Ջավադյան
Մինչև 2025 թվականը միասնական դրամական միավորի մասին խոսակցություներ չեն լինելու: Այս մասին այսօր ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք կա միասնական դրամական միավորի անցնելու հարց:
«Դրանից հետո պիտի նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն ԵԱՏՄ պետությունները, ապա նոր հնարավոր է սկսեն քննարկել այդ հարցը: Այս պահին ոչ թե պատրաստ չենք, այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով, այդ մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն էլ շատ կոշտ է: Այդպիսի բան այս պահին չկա, փաստաթուղթ էլ ենք ստորագրել, որ մինչև 2025 թվականը դրա վերաբերյալ քննարկում չեն լինելու», - ասաց Արթուր Ջավադյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև խնդրեց ներկայացնել տվյալներ, թե ինչպես է ԵԱՏՄ-ին անդամակցությունն ազդել Հայաստանի վրա: ԿԲ նախագահը նշեց, որ օրինակ, մաքսային խնդիրները վերացել են, Ռուսաստանի քաղաքացիները ներկայումս հնարավորություն ունեն ռուսական անձնագրով այցելել Հայաստան, ինչի արդյունքում ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը 30 տոկոսով աճել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան