Աշոտյանը նամակով դիմել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամներին, համանախագահներին՝ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարձության փոխանցմամբ՝ նամակում մասնավորապես նշված է.
«Անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994-1995 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Լեռնային Ղարաբաղի դիրքերը թիրախավորվել են տեղանքից, որտեղ գտնվում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան՝ խոցելու Արցախի տարածքը: Այս փաստը միջազգային հանրությանը ներկայացվել է բազմաթիվ առիթների դեպքում:
Ներկայում Բաքուն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը շեղել միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարվա ագրեսիայի ընթացում և ուղեկցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ վայրագություններով, երեխաների սպանություններով, տարեցների նկատմամբ բարբարոսական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատումներով:
Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները և իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական սադրանքներն ընդգծում են 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի և 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 1994-1995թթ. եռակողմ հրադադարի պայմանագրերի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարևորությունը, ինչը հիմք կհանդիսանա նոր միջադեպերի կանխարգելման, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատման, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի համար, ինչին աջակցում են նաև ԵՄ-ն և Եվրոպական խորհրդարանը»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Չանտեսենք, որ կան մարդիկ, ովքեր ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով
- Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան