ԵԱՏՄ-ում դեռ հսկայական պոտենցիալ կա, որ չի օգտագործվել. Վաչե Գաբրիելյան
«ԵԱՏՄ-ից մեր սպասումները շատ բարձր էին»,- «Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով այսօր կայացած կլոր սեղան քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ դժվարանում է ասել՝ արդարացվել են բոլորի սպասումները, թե՝ ոչ:
Ըստ պաշտոնյայի՝ Հայաստանի ռեսուրսը ԵԱՏՄ-ին անդամակցելու տարիներին ընդլայնվել է, ներկրվող ապրանքների գները նվազել են։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրներին հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները պետք է քննարկել՝ կոնկրետ առաջարկներ ու հետևություններ անելով:
Պաշտոնյան միաժամանակ նկատեց, որ սկզբնական շրջանում շատերը ԵԱՏՄ-ն համեմատում էին ԵՄ-ի հետ՝ հաշվի չառնելով նրա փորձը, զարգացման ուղին և տեմպերը: Վաչե Գաբրիելյանը նաև շեշտեց, որ պետք է հաշվի առնել ոչ թե ակնկալիքները, այլ՝ փաստերը:
Փոխվարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում դեռ վաղ է խոսել բարձր կամ շատ ցածր միտումների, ամեն ինչ ավարտված-չավարտված լինելու մասին:
«Կարող եմ ասել, որ գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ»,-ամփոփեց Վաչե Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան