Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
Ռուսաստանից Հայաստանը ստանում է տրանսֆերտներ, որոնք կազմում են երկիր ընդհանուր ներհոսող տրանսֆերտների շուրջ 80 տոկոսը: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը ներկայացնելիս` ասաց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, 2014 թվականի կեսերից, երբ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, Ռուսաստանում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում:
«Սրա արդյունքում տրանսֆերտները, եթե երեք տարին մենք կուտակային նշենք, անկում են ապրել շուրջ 38,4 տոկոսով: Անվանական առումով 830 միլիոն դոլարի կարգի է»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու ճյուղ բացասաբար է նպաստել տնտեսական աճին. Վարդան Արամյան
- Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
- Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
- 2016թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է արտահանումը. Արթուր Ջավադյան
- Եթե 2015-ի տնտեսական շոկը չլիներ, ԵԱՏՄ-ից հաշվարկած օգուտները կյանքի կկոչվեին. Արամյան
- Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
- Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը