Ադրբեջանը հայկական կողմին այլընտրանք չէր թողել. Ստյոպա Սաֆարյան
«Հատկապես ապրիլյան պատերազմից հետո՝ քարոզչության արդյունքում, ադրբեջանական կողմի վստահությունն աճել էր, և նրանք ուզում էին հավատալ, որ իրենց սադրանքներն արդյունավետ են։ Հիմա ադրբեջանցիներ մեջ մի տեսակ վախ կա»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Որքան էլ Ադրբեջանում իշխանությունները փորձում են հասարակական կարծիքը նախապատրաստել պատերազմի անհրաժեշտության թեզի շուրջ, այնուամենայնիվ, մի փոքր անսպասելիություն կար, որ հայկական կողմը կարող էր նմանատիպ քայլի գնալ։ Քաղաքացիական բնակչության նկատմամբ գործողությունները համարվում են անուղղակի ստրատեգիա»,- նկատեց բանախոսը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ակնհայտ է, որ հայկական կողմը միտումնավոր ոչինչ չի արել, ավելին, ադրբեջանցիները հրթիռն արձակել են անմիջապես բնակելի տանմոտակայքից, և զոհեր, ամենայն հավանականությամբ, գրանցվել են հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում։
«Ադրբեջանին զսպելու առումով սա լավ է։ Հայկական կողմին այլընտրանք չի թողնվել։ Բնական է, որ եթե ադրբեջանական կողմը բնակավայրերի մոտ հրթիռային համակարգեր է տեղակայում, նման հետևանք լինելու էր»,- ամփոփեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան