Եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ավելի մեծ տնտեսական խնդիրներ կունենար. Սուրեն Կարայան
Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: 2016 թվականին Հայաստանից վերամշակված, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները ռուսական շուկա աճել են 51.3 տոկոսով, ղազախական, ղրղզական և բելառուսական շուկա՝ մի քանի անգամ. «Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» խորագրով այսօր կայացած կլոր սեղանի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Շուկաների ազատականացումը, որ իր մեջ պարունակում է ԵԱՏՄ-ն, տվեց իր արդյունքները: Երկրորդն, իհարկե, ներդրումային միջավայրի գրավչությունն է, ինչը նշանակում է, որ միանալով ԵԱՏՄ-ին՝ ներդրողները ներդրում են կատարում 180 միլիոնանոց շուկայում: Ներդրումային ակտիվությունը, որը տեսնում ենք, խոսում է այն մասին, որ ներդրողներն առավել շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում»,- ասաց նախարարը:
Երրորդ կարևոր գործոնն, ըստ Սուրեն Կարայանի, էներգակիրների ներդրումն է Հայաստանում: Նախարարի խոսքով, միանալով ԵԱՏՄ-ին՝ մենք հնարավորություն ունենք ՀՀ էներգակիրներ ներմուծել առանց արտահանման մաքսատուրքերի:
«Սա նշանակում է, որ ՀՀ ներկրվող գազը և մյուս էներգակիրների համար մաքսատուրք չի հարկվի, և գները Հայաստանի համար չեն բարձրանա: Չպետք է մոռանալ միգրացիոն քաղաքականության մասին, որը թույլ է տալիս Հայաստանից ԵԱՏՄ արտահանել նաև ծառայություններ»,- նշեց պաշտոնյան:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կրկին ընդգծեց, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա ավելի մեծ տնտեսական խնդիրներ կունենար, քան ունի այժմ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ում դեռ հսկայական պոտենցիալ կա, որ չի օգտագործվել. Վաչե Գաբրիելյան
- 2016-ին ՀՀ արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով. Վալովայա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան