2016-ին ՀՀ արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով. Վալովայա
ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր ձեռքբերումները, շնորհիվ տնտեսական հանձնաժողովի, էականորեն ավելի մեծ են, քան կարող էին լինել ԵԱՏՄ-ի գոյություն չունենալու պարագայում. «Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով այսօր կայացած կլոր սեղանի քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:
«Վերցնենք 2016 թվականի տվյալները, երբ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները շարունակում էին կրճատվել: Իսկ ահա Հայաստանի առևտրաշրջանառությունն աճում էր: 2016 թվականին Հայաստանկի արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով: Սա բավական դժվար տնտեսական իրավիճակի ֆոնին: Նույնն ակնկալում ենք նաև 2017-ի համար: Հայաստանից ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածք աճել է 25 տոկոսով»,- ասաց ռուս պաշտոնյան:
Տատյանա Վալովայայի խոսքով, Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ:
«Սրանք շատ բարձր ցուցանիշներ են, որոնք հնարավոր են դարձել միայն Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելու և դեպի մեծ շուկա հասանելիություն ստանալու շնորհիվ: Իհարկե, վիճակագրությունը լավն է, սակայն սպասելիքներն ավելին էին, դրա համար էլ ուզում ենք անկեղծ խոսել կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ինչ է ստացվել, ինչ չի ստացվել, ինչ պետք է անենք, որ Հայաստանն ավելի արագ ադապտացվի ԵԱՏՄ-ին»,- նշեց պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- 2016թ-ին կլինի ոչ մեծ, բայց բավարար տնտեսական աճ ԵԱՏՄ-ում. Տատյանա Վալովայա
- ՄՄ-ին միանալու ճանապարհին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պահանջված է. Տատյանա Վալովայա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան