Քաղաքական 19:15 06/07/2017 Հայաստան

Ադրբեջանը փորձում է ստեղծել քարոզչական, քաղաքական փուչիկ. Մարինա Գրիգորյան

«Մեզ համար ցավալի է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, բայց դրա ամբողջական պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով, խաղաղ բնակելի վայրերում հրետանային, հրթիռային կայանների տեղակայումը միջազգային իրավունքի բոլոր բարոյական կանոնների, իրավական ակտերի բացահայտ խախտում է:

«Ադրբեջանի իշխանությունն իր երկրի խաղաղ բնակչությանը դարձրել է թիրախ հայկական կողմից պատասխան կրակի համար: Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է իրենց համար ձեռնտու իրավիճակ ստանալ, որպեսզի զոհ ունենան ու ներկայացնեն միջազգային հանրությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Արցախի ՊԲ առաջապահ զորամասերը հուլիսի 4-ին ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում երկու տարեկան երեխա: 

Ֆիլմի հեղինակներից Մարինա Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում այդ սադրանքը կազմակերպելով. «Ուզում էր ուշադրությունը շեղել իր համար  վերջին ամիսների մի քանի սկանդալային հրապարակումներից, նաև ԵԽԽՎ-ում այն բացահայտումներից, որոնք շատ վտանգավոր են Ադրբեջանի համար, բուլղարական թերթում հրապարակումից, որտեղ փաստաթղթեր էին ներկայացվում, որ Ադրբեջանը զենք է մատակարարել այդ թվում «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, անձամբ Ալիևը, փորձում են ուշադրությունը շեղել ամենաստոր ձևերով՝ օգտագործելով նաև երեխայի մահվան փաստը»:

Միաժամանակ Մ. Գրիգորյանը նշեց, որ այդ մահվան հանգամանքները դեռևս իր համար անձնապես պարզ չեն:

«Չգիտեմ՝ այդ երեխան սպանվել է արդյոք հայկական կողմի պատժիչ  միջոցառումների ներքո, թե այլ պատճառներ են եղել: Մի այլ հարց է, հույս ունեմ՝ հետագայում կպարզվի: Այդ տեսակետից ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային անկախ որևէ ատյան անցկացանի անկախ, պրոֆեսիոնալ հետաքննություն՝ ինչ է կատարվել այդ գյուղում, ինչքանո՞վ են  հայկական կողմի պատժիչ գործողությունները բերել այդ արդյունքին, թե՞ այնտեղ ուրիշ բան է եղել»,- ասաց նա:

Նրա խոսքով, երեկ, այսօր հետևելով ադրբեջանական լրահոսին,  ուղղակի չես կարող չգալ եզրակացության, որ այդ ամենը նախօրոք պատրաստված էր. բոլոր միջոցառումները, երթերը, նամակները տարբեր ատյաններին, հարցազրույցները, մի քանի ժամվա ընթացքում պատրաստելն ուղղակի անհնար էր:

Մ. Գրիգորյանը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել քարոզչական, քաղաքական փուչիկ, որպեսզի հայերին մեղադրի հանցագործությունների մեջ, և այդ փուչիկը նրանք ստեղծում են հենց իրենց կողմից շահարկվող քաղաքական, անձնական շահերից ելնելով: 

«Նրանց համար մեկ է, թե ով կմահանա՝ երեխա է, կին, թե մեծահասակ: Ալիևը  հետապնդում է  իր կողմից իր անձնական, քաղաքական շահերը, այդ ճանապարհին չի խորշում օգտագործել ցանկացած մեթոդ, միջոց, այդ թվում երեխաների սպանությունները»,- ասաց նա:

Ֆիլմի հեղինակներից Լարիսա Ալավերդյանի խոսքով, ադրբեջանական քարոզչական, քաղաքական մեքենայի ձեռագիրը չի փոխվում:

«Երեխայի մահը մանրադրամ դարձնելն առաջին անգամ չէ: Պրիմիտիվ միջոցները մնում են նույնը, նպատակը՝ ստոր, խորշելի: Մեզ դա պետք է միայն ու միայն զգոն պահի, մղի ամենօրյա որակյալ, արդյունավետ աշխատանքի»,- ասաց նա:

Ֆիլմի շնորհանդեսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանն ասաց, որ Ադրբեջանի վարքագիծը չի փոխվում Խոջալուից ի վեր:

«Բնակելի թաղամասերում տեղակայում էին հրետանի, ռմբակոծում Ստեփանակերտը: Հասկանալի չէր, որ  հայկական կողմի համար կյանքի հարց էր, որ պետք է ճնշեր կրակակետերը: Նույնը տեղի ունեցավ այս վերջին օրերին, նաև ապրիլին:

Ապրիլին ինչ էին արել, որը արձանագրել էր lifenews  գործակալության լրագրողը ու դարձրել ողջ աշխարհի սեփականությունը:  Նկարահանումներ էին անում զինված ուժերի և հատուկ ծառայությունների խիստ վերահսկողությամբ, նրանց թույլ չէին տալիս ինքնուրույն մի քայլ անել: Տարել էին կարծես թե հումանիտար աղետը ցույց տալու, որ տեսեք-տեսեք՝ հայերը ռմբակոծել են բնակելի թաղամասերը: Լրագրողներից մեկն իր մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով մի կերպ դուրս էր պրծել իրենց վերահսկողությունից, բնակելի շենքի արանքում տեսել թրթուռավոր տեխնիկայի, հրետանու հետքեր, արձանագրել այդ փաստը: Դրա համար վտարեցին երկրից: Սա է իրենց քաղաքականությունը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}