Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
«2014-ից ի վեր Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են մի քաղաքականություն, փորձում են սահմանային լարվածության միջոցով որոշակի խնդիրներ լուծել, իրենց համար բացասական երևույթները կոծկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
Քաղաքագետի կարծիքով, շփման գծում վերջին իրադարձությունների սանձազերծմանն Ադրբեջանը գնացել է դիտմամբ, որպեսզի ստվերում թողնի միջազգային մամուլում հրապարակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մասին վկայող փաստաթղթերը:
«Նման փաստաթղթերի հրապարակումը աղմկոտ բացահայտում էր, կարող էր շատ հեռուն գնալ՝ լուրջ հարված հասցնելով Ադրբեջանի միջազգային հեղինակությանը»,-ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ադրբեջանցիները հայկական ուղղությամբ կրակել են բնակավայրերից, հայկական կողմի պատասխան կրակի հետևանքով էլ երեխա է զոհվել:
«Դա դարձրել են իրենց համար քարոզչական էլեմենտ»,-ասաց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան