Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ արցախյան պատերազմի առաջին փուլում էլ է Ադրբեջանը նման գործելաոճ դրսևորել:
«Եթե հիշեմ վեց ամսվա պատմություններն, առնվազն երեք ապացույց մենք ունեցել ենք՝ երկուսը մենք ենք ներկայացրել, իսկ մեկն իրենք՝ անզգուշաբար, թե ինչպես են հրանոթը դրած իրենց գյուղում՝ կրակում մեզ վրա։ Լավ հիշում եմ՝ աղմուկ բարձրացավ իրենց տեսանյութի հետ կապված, երբ որ ցույց էին տալիս, որ գյուղի մեջից Դ-44 տիպի հրանոթները կրակում են մեզ վրա ու տեսանյութ էին տարածել, թե ինչպես են մերոնք կրակում իրենց Դ-44-ի վրա։Այդ պահն իրենք ֆիքսել էին՝ իրենց ժողովուրդը կանգնած մի քանի մետրի վրա, մերոնք ճշգրիտ խփում են իրենց հրանոթներին, բայց այդ երեխեքն արդեն թիրախավորված էին, որովհետև շատ մոտ էին կանգնած այդ հրետանային մարտկոցին: Այսինքն՝ դա արդեն միջազգային ցանկացած նորմերի խախտում է՝ խաղաղ բնակչությանը ներքաշել մարտական գործողությունների մեջ և թիրախավորել այդ առումով», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ նախարարի մամուլի խոսնակը ադրբեջանական հանրությանը հերթական անգամ հիշեցրեց, որ երբ իրենք հրճվանքով նայում են, թե ինչպես են իրենց գյուղից կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, ապա պետք է հասկանալ, որ ի վերջո հայկական բանակը, կոնկրետ՝ Պաշտպանության բանակը, ինքնապաշտպանվելու իրավունք ունի. «Եվ այդ իրավունքն այն է, որ ինքը պատասխան կրակ է բացում՝ ոչ թե նախահարձակ, այլ՝ պատասխան կրակ, իսկ այդ պատասխան կրակից ձեր այդ հրճվանքների հետևանքով կարող են մարդիկ մահանալ, քաղաքացիական էլ: Եթե դու ուղիղ տան բակում կամ գոմի պատի տակ հրանոթ ես տեղադրում ու կրակում, տրամաբանական է, որ պիտի պատասխան էլ լինի: Այն էլ այս ժամանակաշրջանում, երբ տեսահսկման բավականին հզոր համակարգ ունենք՝ թե օդից, թե ուղիղ դիտարկման, որոնցով այդ ամենը շատ հեշտ մատնվում է: 10 անգամից առնվազն 8-9 անգամը հայկական կողմը տեսնելու է, իսկ հետո աշխարհին գոռալ, ասել՝ տեսեք, հայերը կրակեցին...»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան