Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
«Երեկ ՊԲ հրամանատարն էլ շատ հստակ ասաց՝ ցավալի է, որ խաղաղ բնակիչներ են մահացել, բայց դրա մասին, առաջին հերթին, պետք է մտածեր այն կողմը, որը թիրախավորում է այդ բնակիչներին, նա պիտի հասկանար՝ այն պատի տակից, որտեղից հրանոթները տեղակայվել են, այդ պատն ու պատի հետևում գտնվող մարդիկ վտանգված են»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այնուհետև ՊՆ մամուլի խոսնակը հավելեց. «Իհարկե, շատ ցավալի է, որ խաղաղ բնակիչներ են մահացել, բայց շատ ներողություն, մենք էլ ենք խաղաղ բնակիչներ կորցրել: Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ: 80 տարեկան պապիկ-տատիկին, որ մորթում էին, խոշտանգում էին, իրենք էլ էին խաղաղ բնակիչներ: Ընդ որում, եթե առանց թիրախավորելու, մեր պատասխան գործողությունների արդյունքում իրենք անուղղակի զոհ են ունեցել մեր կրակից, իրենք եկել, տանը նստած տատիկ-պապիկին ուղիղ իմաստով դանակով կտրել են, սա ավելի ողբերգական ու զարհուրելի երևույթ է»:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց՝ որպեսզի չլինեն նման երևույթներ, ապա այդ մասին պետք է մտածեն ադրբեջանական իշխանություններն ու այն մարդիկ, ովքեր կոնֆլիկտի հետ այս կամ այն չափով առնչություն ունեն՝ միջազգային կառույցները։ «Պետք է հասկանան, որ չի կարելի սեփական ժողովրդին այդքան արհամարհել, այդքան անտեսել սեփական ժողովրդի կյանքը», - ասաց նա։
ՊՆ խոսնակը նաև ասաց, որ եթե հայկական կողմն, այնուամենայնիվ, ասում է՝ ներողություն կամ ցավում է խաղաղ բնակիչների համար, փաստեր չկան, որ դա հայկական կողմի կրակից է եղել։
«Մենք ուղղակի ասում ենք՝ եթե մեր կրակից է եղել, ապա ցավում ենք, ապացույց չկա, որ հաստատ մենք կրակել ենք ու այդ երեխան մեր արկից մահացել է, ուղղակի կարող էր նման բան լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք թիրախավորում են իրենց բնակչությանը», - ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Ադրբեջանը չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան. Արցախի ԱԳՆ
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին