ԵԱՏՄ-ի միացնող ներուժը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը. ՀՀ-ում Բելառուսի դեսպան
«Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը լրացուցիչ դրական ազդակ է հաղորդել հայ-բելառուսական հարաբերություններին, որոնք ավանդաբար կայուն-դրական բնույթ են կրում»,-«Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով այսօր կայացած կլոր սեղանի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
Որպես իր ասածի ապացույց՝ դեսպանը ներկայացրեց վերջին տարիներին երկրների միջև առևտրի դրական դինամիկան: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի միացնող ներուժը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը։
«Երևանը վերջին երկու տարիներին դարձել է հեղինակավոր, նշանավոր հարթակներից մեկը ԵԱՏՄ-ի թեմաներին վերաբերող քննարկումների համար»,- ասաց Իգոր նազարուկը:
Դեսպանի խոսքով, ինտեգրացիոն գործընթացներում իր երկիրը հանդես է գալիս որպես հուսալի գործընկեր, և այսօր արդեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները տեսնում են կոլեկտիվ աշխատանքի դրական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ավելի մեծ տնտեսական խնդիրներ կունենար. Սուրեն Կարայան
- ԵԱՏՄ-ում դեռ հսկայական պոտենցիալ կա, որ չի օգտագործվել. Վաչե Գաբրիելյան
- 2016-ին ՀՀ արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով. Վալովայա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան