Արսեն Հարությունյան. Սևանից ջրառի ավելացումը վերաբերում է միայն 2017-ին
Սևանա լճից ջրառի ավելացման վերաբերյալ նախագծի խմբագրման ընթացքում հաշվի են առնվել նիստի ընթացքում հնչած առաջարկությունները: ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ խոսելով առաջին ընթերցմամբ ընդունված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Նա մասնավորապես նշեց՝ հիմնական դիտողությունները վերաբերում են նրան, արդյոք լրացուցից ջրառը վերաբերում է միայն 2017-ին, թե լինելու է շարունակական:
«Շարադրանքում այն շտկվել է, և ընդգծվել է, որ այն միայն 2017-ի համար է»,-ասաց Հարությունյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության, ընդունվեց 77 կողմ, 4 դեմ արդյունքով:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
- Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան