Ինչպե՞ս իմանալ արևահարվել եք
Արևի մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ:
Անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:
Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է այն ախտանշանները, որոնք լինում են արևահարության ու ջերմային հարվածի դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Անպայման կրել գլխարկ, բամբակյա հագուստ, հովանոց, ակնոց
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
- Մասնագետների խորհուրդները՝ ինչպես դիմակայել ամռան շոգին
- Շոգին հարկավոր է օրական երեք լիտր հեղուկ օգտագործել
- 39 աստիճան շոգ. Խորոված, քաբաբ չուտել, հեղուկ շատ խմել