Արցախի Պն. ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ. «Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը: Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների:
Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված երեք զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել
- Ադրբեջանական կողմը սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն. Արցախի ՊԲ
- Մենք կորուստներ չունենք, հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա. Արծրուն Հովհաննիսյան
- Արցախի ՊՆ. Տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայողներ
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է Ալխանլու բնակավայրին կից տեղակայված հրանոթը
- Ապրիլին, որ դպրոց գնացող երեխայի վրա կրակում էին, նա էլ էր խաղաղ բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Արցախի ՊՆ. Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան