Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
Հալեպի Դերասանի տանը ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ ներկայացում է ցուցադրվել: Հավաքվել է հարյուրավոր հանդիսական, ովքեր նույնիսկ հանդես en եկել նաև ներկայացման մասնակից:
«Մենք նորից բացում ենք թատրոնը, դա նաև տալիս է այն գիտակցումը, որ քաղաք է եկել խաղաղ կյանք, յուրաքանրյուրը կարող է շփվել հոգևորի հետ՝ որևէ բանից չվախենալով»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ներկայացումից առաջ լրագրողներին ասել է Հալեպի մշակույթի վարչության ղեկավարը:
Նա նշել է, որ այս ներկայացմամբ Դերասանի տունը բացում է նոր թատերաշրջանը:
Ներկայացված բեմադրությունն իր պատմությամբ նման է եղել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությանը, բայց տեղական կոլորիտով: Սյուժեն հիմնված է եղել երկու ընտանիքի միջև վեճի վրա, որոնցից մեկն աջակցել է սիրիական ներկայիս կառավարությանը, իսկ մյուսը պետական քաղաքականությանը քննադատաբար է վերաբերվել: Բայց երեխաների սերը վերջին հաշվով հաղթում է բոլոր տարաձայնությունները:
Երջանիկ ավարտը հանդիսականների կողմից բուռն ծափահարությունների է արժանացել, ովքեր ներկայացման ընթացքում հանդես են եկել որպես լուսավորողներ. ներկայացման ընթացքում մի քանի անգամ լույսն անջատվել է, դահլիճը լուսավորվել է բջջային հեռախոսների լուսերով և կրակայրիչով:
Հալեպի մշակույթի վարչության ղեկավարն ասել է, որ միայն հուլիսի սկզբին քաղաքում ավելի շատ մշակութային միջոցառումներ են անցկացվել, քան ռազմական գործողությունների 4 տարվա ընթացքում: Թատերական ներկայացման պրեմիերային գրեթե զուգահեռ Հալեպի կենտրոնական զբոսայգում կայացել է նաև տեղի երաժշտական դպրոցի սաների համերգը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
- Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
- Հալեպում 12 հազար փախստական վերադառնում է ազատագրված գյուղեր
- Հալեպի հայկական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության պատարագ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան