Հայաստանում գորգեղենի արտադրության ծավալները նվազել են
2017 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 45.9%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 8.5 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4.6 %:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 23.9 %-ով նվազել է գուլպեղենի արտադրության ծավալը. եթե 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 6 627.3 հազար զույգ գուլպեղեն, ապա 2017թ-ին՝ 5 044.8 հազար զույգ:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 1 596.7 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016թ-ի հունվար-մայիսին՝ 1 264.0 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 26.3 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում աճել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 1,2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1.9 տոննա, ինչը 58.3 տոկոսով ավելի է: