Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվն ավելացել է
Ճապոնիայի հարավ-արևմուտքում ուժեղ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 16 մարդ համարվում է անհետ կորած: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ զոհվածներից 12-ը Ֆուկուոկա նահանգի բնակիչներ են, մյուս 3-ը՝ Օիտա նահանգի։
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները շարունակում են բնակիչերի տարհանման աշխատանքներն ավելի անվտանգ տարածքներ։
Փրկարարական աշխատանքներում ներկայումս ներգրավված են ոստիկանության և առափնյա պաշտպանության 12 հազար աշխատակից, ինչպես նաև զինվորականներ և հրշեջներ։ Վերջին երկու օրվա ընթացքում տարհանվել է հազար մարդ։
Որոշ տվյալների համաձայն՝ շուրջ 600 մարդ զրկված են օգնությունից, փրկարարները դեռևս չեն կարողնում հասնել նրանց։