Արցախը հիանալի կերպով դիմագրավում է ադրբեջանական սադրանքներին. Լարիսա Ալավերդյան
«Սա տեղեկատվական պատերազմ է՝ իր բոլոր դրսևորումներով, սակայն մեր երկրում չի մշակվել մի կոնկրետ հայեցակարգ և քաղաքականություն՝ դիմակայելու դրան: Որքան էլ ասեն, որ ապրիլից հետո կառավարման համակարգում փոփոխություններ են կատարվել, ամենևին էլ այդպես չէ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ , ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ սահմանային վիճակի մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու պրակտիկային։
«Սկզբում ադրբեջանցիները սպանված երեխայի այլ լուսանկար տարածեցին, հետո՝ բոլորովին այլ: Սա սադրանք է և պատրաստված սցենար: Իսկ ապա անցած տարվա ապրիլին՝ Ներքին Ճարտար գյուղում ադրբեջանցիները թիրախավորված կրակեցին դպրոցի վրա՝ նպատակ ունենալով մեծ թվով հայ երեխաների սպանել: Միայն երջանիկ պատահականությամբ նման ողբերգություն տեղի չի ունեցել»,- ասց Լարիսա Ալավերդյանը:
Բանախոսն ընդգծեց՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ՝ հիանալի կերպով դիմագրավելով ադրբեջանական սադրանքներին: Իսկ ահա Հայաստանը պետք է առավել ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և խաղաղություն պարտադրի Ադրբեջանին: Բացի այդ՝ հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով և միջազգային այլ իրավապահ մարմիններ՝ բարձրացնելով սահմանամերձ հայ ազգաբնակրության կյանքի իրավունքի հարցը, որը փաստացի խախտում է Ադրբեջանը՝ սահմանամերձ բնակավայրերին շատ մոտ զինտեխնիկա կենտրոնացնելով:
«Քաղաքական հարթակները մեր կողմից պատշաճ գնահատված չենք: Այստեղ քիչ գործ է արվում: Հայաստանը մինչ օրս չի կարողացել սեղանին դնել մի փաթեթ, որը կչեզոքացնի Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ ինչ պետք է ակնկալել երկու օրից կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդպումը, բանախոսը պատասխանեց՝ ինքը մինչև անգամ դժվարանում է ողջունել այդ հանդիպումը, քանի որ որևէ սպասում դրանից չունի:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան