Ադրբեջանը կենդանի վահանի՝ երեխայի և կնոջ հետևում է թաքնվում. «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ
«Մենք պետք է մշտապես զգոն լինենք, քանի որ գործ ունենք վախկոտ և անկանխատեսելի թշնամու հետ: Բանակը կայուն է, իսկ աշխարհազորայինները միշտ պատրաստ են կանգնելու Զինված ուժերի կողքին»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը:
Նրա խոսքով, քարը քարին դնելով՝ պետք է հզորացնենք մեր բանակը, բանակը պետք է լինի յուրաքանչյուրիս մտքում:
«Մենք ադրբեջանցիենրին տալու հող չունենք, մենք դեռ պետք է մեր հողերն ազատագրենք»,- նշեց ազատամարտիկը:
Հարցին՝ հնարավոր է, որ մոտ ժամանակներս սահմանային վիճակը լարվի: Բանախոսը չբացառեց՝ շատ հնարավոր է:
«Ադրբեջանը, որպես կենդանի վահան, երեխայի և կնոջ հետևում է թաքնվում: Խոջալուում էլ էին ժողովրդին դեմ տալիս՝ իրենք մնում նրա թիկունքում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ այդ կանաչի ծախողը, թող խելքը գլուխը հավաքի: Մենք մեր հողերն ենք ազատագրել, իրենք պետք է համակերպվեն այդ մտքի հետ»,- ընդգծեց Վիտյա Հակոբյանը:
ՌԴ «կազակների միություն» միավորման ՀՀ լիազոր ներկայացուցիչ Գեներալ լեյտենանտ Սերգեյ Օհանջանյանն իր հերթին նշեց, որ թշնամին տեսանելի և անտեսանելի է: Մեր բուն նպատակն է մոբիլիզացնելմեր բոլոր առողջ, հայրենասեր ուժերը: Մենք ավելի միաբան և հզոր պետք է լինենք: Մենք ճիշտ աշխատանք ենք տանում, և պատմությունը ցույց է տվել, որ մեր ստորաբաժանումները շատ պրոֆեսիոնալ են: