«Սելֆին ժամանակակից արվեստի ամենաժողովրդավար ժանրն է»
Արվեստի աշխարհում հայտնի Լոնդոնի Սաաթչի թանգարանը հնարավորություն է տալիս ոչ միայն խորասուզվել արտ-մոդեռնի աշխարհ, այլ նաև տալիս է գեղարվեստական արտացոլման և ինքնանույնականացման զգացում յուրաքանչյուրին, ով այցելում է ցուցադրություն, որը կազմակերպել են թանգարանի համադրողները: Եվրանյուզը գրում է, որ ցուցահանդեսը պատմում է «selfie» երևույթի մասին:
«Այն թույլ է տալիս տարբերել ամենափոքր նրբություններն ու մանրամասները, այդ իսկ պատճառով դիմանկարներն ու ինքնադիմանկարները ստացվում են այդքան բարձորակ»,- ասել է Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանում Huawei կոնցերտնի նախագահ Ուլտեր Ջին:
Արտ-մոդեռն այսօր զարգանում են նաև այն պատճառով, որ տեխնոլոգիան է զարգացում ապրում. հենց դրանք են օգնում արտացոլել ներքին և արտաքին աշխարհը նոր արտահայտչամիջոցների օգնությամբ, որոնք հասանելի են դառնում հեղինակներին:
«Մենք տեսնում ենք, որ սելֆին դառնում է ավելի տարածված նաև այն պատճառով, որ ինքնաարտահայտվելու հնարավորություն է տալիս բոլորին: Այն ժամանակակից արվեստի ամենաժողովրդավար ժանրն է, որը միավորում է նախկին ֆոտոալբոմների ավանդույթներն այսօրվա իրականության և ապրելակերպի հետ: Այն, ինչ անհրաժեշտ է, կարելի է արձանագրել սմարթֆոնի օգնությամբ»,- ասել է Huawei կոնցերտնի կորպորատիվ մարկետինգի հարցերով տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան