Շվեյցարական թանգարանում բացվելու է «դեգեներատիվ արվեստի» ցուցահանդես
Նացիստական Գերմանիայում արգելված հայտնի նկարիչների մեծ թվով կտավներ, որոնք հավաքվել են գերմանացի կոլեկցիոներ Կորնելիուս Գուրլիտտի կողմից, ցուցադրվելու են նոյեմբերին Բեռնի Կերպարվեստի թանգարանում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ արդեն հիմա թանգարանը ցուցադրել է մի քանի կտավ լրագրողների և քննադատների համար:
Ցուցահանդեսում ներկայացված է լինելու գերմանացի նկարիչներ Օտտո Դիկսի, Ֆրանց Մարկի, Օտտո Մյուլլերի և այլ արվեստագետների աշխատանքներ: Ցուցանմուշների մեծ մասը թղթի վրա արված գծանկարներ են, այդ թվում նաև սիմվոլիզմի, էքսպրեսիոնիզմի, կոնստրուկտիվիզմի, նոր օբյեկտիվիզմի ներկայացուցիչների աշխատանքներ:
Գուրլիտտի հայրը մինչև պատերազմը հավաքվել է հնություններ: Նա ունեցել է մեծ հավաքածու, որի մեջ եղել են աշխատանքներ, որոնք առգրավվել էին նացիստները հրաներից: Կոլեկցիոները երկար տարիներ թաքցրել է հարյուրավոր նկարներ, գծանկարներ Մյունխենի և Զալցբուրի իր բնակարաններում: Գերմանացի կոելկցիոները մահացել է 2014 թվականին, նա իր հավաքածուն կտարկել է Բեռնի թանգարանին:
Աշխատանքները ցուցադրվելու են «Դեգեներատիվ արվեստ՝ բռնագրաված և վաճառված» ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 2-ից:
Դեգեներատիվ արվեստ՝ (գերմ.՝ Entartete Kunst), նացիստական ռեժիմի ընդունած եզրույթը, որը բնութագրում էր մոդեռնիստական արվեստը։ Նման արվեստն արգելվեց, որակվելով որպես ոչ գերմանական, հրեական կամ կոմունիստական, իսկ այսպես կոչված «Դեգեներատիվ արվեստագետները» ենթարկվեցին սանկցիաների, որոնց պատճառով չէին կարող դասավանդել, ցուցադրել կամ վաճառել իրենց գործերը, իսկ որոշ դեպքերում արգելվեց անգամ ստեղծագործելը։