Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորել են Կարեն Շահնազարովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Մոսֆիլմի» գործադիր տնօրեն Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
«Վիթխարի ստեղծագործական ներուժը և կազմակերպչական ունակությունները թույլ են տալիս ձեզ հաջողությամբ զբաղվել սիրելի գործով, անձնական ներդրում ունենալ հայրենական մշակույթի հրաշալի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում»,- նշված է շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է Կրեմլի կայքում:
Կինոռեժիսորին շնորհավորել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Առանց ձեզ՝ մեծ տաղանդի տեր մարդ, անհնար է պատկերացնել հայրենական կինեմատոգրաֆիան: Ձեզանից լավ ոչ ոք չգիտի, ինչպես ստեղել իսկական կինոհիթ»,- ասված է ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում:
Մեդվեդևը նշել է, որ Շահնազարովի ֆիլմերը հետաքրքիր պատմում են ընկերության և սիրո, կյանքի և երջանկության, նաև այն մասին, թե ինչն է անհանգստանում և մոտ յուրաքնաչյուր մարդուն, այդ պատճառով դրանք արժանանում են հանդիսատեսի մեծ սիրուն:
Կարեն Շահնազարովը ծնվել է Կրասնոդարում: Նա ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից: Հայրը՝ Գեորգի Շահնազարովը (1924-2001 թթ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Մ. Գորբաչովի օգնականը և «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։