UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է ևս մեկ հայ ըմբիշ:
61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը և համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ և 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են:
Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոևը (97 կգ) և այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիևի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել: